Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
2014Թ.-ԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴ ԿՃԱՆԱՉՎԻ ՀՆԴԻԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՄՈՒԿԵՇ ԱՄԲԱՆԻՆ
10/09/2010 12:11
Կիսվել

2014Թ.-ԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴ ԿՃԱՆԱՉՎԻ ՀՆԴԻԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՄՈՒԿԵՇ ԱՄԲԱՆԻՆ

2014 թվականին աշխարհի ամենահարուստ մարդ կճանաչվի հնդիկ գործարար Մուկեշ Ամբանին: Forbes ամսագրի կանխատեսումների համաձայն` հնդիկ գործարարի եկամուտներն առաջիկա մի քանի տարիների ընթացքում կշարունակեն աճել և արդեն 2014 թվականին Forbes-ի կողմից հրապարակվող աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշը կգլխավորի հենց այս հնդիկ գործարարը: Ըստ կանխատեսումների` Մուկեշ Ամբանի կարողությունը հինգ տարի անց կհասնի 62 մլրդ դոլարի: Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով  Reliance Industries ընկերության հիմնական բաժնետեր, տնօրինության խորհրդի նախագահ Մուկեշ Ամբանի կարողությունը գնահատվել էր 32 մլրդ դոլար:

Ներկայումս աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակը գլխավորում է 70-ամյա մեքսիկացի Կարլոս Սլիմը (Carlos Slim), ում կարողությունը գնահատվում է շուրջ 53,5 մլրդ դոլար: Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղուսյակի երկրորդ հորիզոնականում Microsoft ընկերության հիմնադիր 54-ամյա Բիլ Գեյթսն է, ում կարողությունը գնահատվում է 53 մլրդ դոլար: Ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղուսյակի առաջին եռյակը եզրափակում է ամերիկացի հայտնի ներդրող 79-ամյա Ուորեն Բաֆեթը` 47 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ:

Ամենահարուստ մարդկանց վարկանիշում  հնդիկ գործարար Մուկեշ Ամբանին ներկայումս չորրորդն է, իսկ իր հայրենակից Լակշմի Միտալը` հինգերորդը:

Որպես ավելացում նշենք, որ աշխարհում ներկայումս ապրում է 1011 միլիարդատեր, որոնց զգալի մասը, անգամ ներկայիս ճգնաժամի պայմաններում, շարունակում է  կուտակել կապիտալ: Forbes ամսագրի հրապարակած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղուսյակում ընդգրկված միլիարդատերերի միայն 12%-ն է ճգնաժամի պայմաններում դարձել համեմատաբար աղքատ:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11