10/09/2010 14:45
DEUTSCHE BANK-Ը ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆԵՐԳՐԱՎԻ ՇՈՒՐՋ 9 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Գերմանական Deutsche Bank-ը պատրաստվում է կապիտալի համալրման նպատակով ներգրավել շուրջ 9 մլրդ եվրո (11,43 մլրդ դոլար): Բանկի այս որոշումը պայմանավորված է միջազգային բանկային վերահսկողական մարմինների սահմանած պահանջների խստացմամբ: Վերջիններս որոշում են ընդունել բարձրացնել կապիտալի համարժեքության նորմատիվը և վերանայել բանկային գործունեության ոլորտում սահմանված մի շարք այլ նորմատիվներ: Նշենք, որ բանկերի նկատմամբ Բազելյան կոմիտեի կողմից սահմանաված նոր պահանջները վերջնական ձևակերպված տարբերակով կներկայացվեն առաջիկա օրերին:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
