10/09/2010 15:18
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԳԱԶԻ ԳՆԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՄՇՏԱՊԵՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է
Գազի գնի թանկացման խնդիրը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում է, իսկ համապատասխան մարմինները գտնվում են մշտական խորհրդակցությունների մեջ։ Այս մասին նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` ՀՀ գյուղատնտեսության նախարարության Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնի բացումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Վարչապետի խոսքերով` Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարած այցի ժամանակ քննարկվել է գազի գնի թանկացման հարց, իսկ «Հայռուսգազարդ ընկերության տնօրինությանը տրված է համապատասխան հանձնարարական, որպեսզի իրենց ռուս գործընկերների հետ իրենք շարունակեն բանակցությունները, որպեսզի գազի գնային քաղաքականությունը, մեթոդաբանությունը, մեզ համար լինի կանխատեսելի։ Մի քանի ամսվա ընթացքում «Հայռուսգազարդ»-ի տնօրինությունը հստակ տեղեկատվություն կտա, թե այդ խորհրդակցությունները ռուսական կողմի հետ ինչով են ավարտվել։
09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
Արծաթ
689.54
-26.54
10:51 10/07/26
10:30 10/07/26
