
ԺԱՆ ԿԼՈԴ ՏՐԻՇԵ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
Միջազգային ֆինանսական և բանկային շուկաները կառավարող բարձրագույն կառույցներում տեղի է ունենում «լուռ հեղափոխություն», որի հիմնական պատճառը համաշխարհային շուկայում նոր զարգացող տնտեսությունների ազդեցության ուժեղացումն է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Ժան-Կլոդ Տրիշեն` նշելով, որ վերջին երեք տարիների ընթացքում զարգացող տնտեսությունների անմիջական մասնակցությամբ համաշխարհային կառավարման համակարգում տեղի են ուեցել զգալի կառուցվածքային փոփոխություններ: Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի խոսքերով` «Մեծ յոթնյակ»-ին փոխարինելու է եկել «Մեծ քսանյակը», ինչը և համաշխարհային կառավարման համակարգում տեղի ունեցած «հեղափոխության» վառ ապացույցն է: