Այլ Լուրեր

USD BUY - 364.50+0.50 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 87.70+0.56 WTI - 82.65+1.35
COMEX:  GOLD - 4017.90-1.39 SILVER - 57.30-2.00
COMEX:  PLATINUM - 1599.50-0.87
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.62-0.07 EUR/GBP - 1.1399+0.20
FOREX:  EUR/USD - 1.1399+0.20 GBP/USD - 1.3296-0.04
STOCKS RUS:  RTSI - 877.11-2.02
STOCKS US: DOW JONES - 52747.32+1.03 NASDAQ - 24876.91-0.22
STOCKS US: S&P 500 - 7428.78+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10871.02+0.83 CAC40 - 8458.78+0.63
STOCKS EUR:  DAX - 25464.01+0.41
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
«Հայփոստ»-ը սահմանել է նոր սակագներ արտերկիր առաքվող գրքերի համար
19/01/2021 11:39
Կիսվել

«Հայփոստ»-ը սահմանել է նոր սակագներ արտերկիր առաքվող գրքերի համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հունվարի 18-ին մեկ սեղանի շուրջ էր հավաքել «Հայփոստ»-ի ներկայացուցիչներին, հրատարակիչներին և գրախանութների տնօրեններին: Գրահրատարակիչներին մտահոգել էր այն լուրը, թե «Հայփոստ»-ը բարձրացրել է արտերկիր արտահանվող գրքերի առաքման սակագինը: Նրանց կարծիքով՝ սակագնային փաթեթի բարձրացման ռիսկը կարող է հանգեցնել առաքման ծառայության ոչ թե թանկացմանը, այլ փակվելուն, ինչպես նաև հրատարակչության գործունեության բյուջեի բարձրացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը «Հայփոստ»-ի տնօրենի առաջին տեղակալ Արայիկ Աբրահամյանը պարզաբանում ներկայացրեց՝ ընդգծելով, որ «Հայփոստ»-ը տարիներ շարունակ ինքնարժեքից էժան գնով է ծառայություն մատուցել, բայց իրավիճակն այնպիսին է, որ այլևս այդպես հնարավոր չէ, քանի որ ընկերությունն ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի վնասներ է կրել:

«Սակագները փոխվել են, բայց գրահրատարակիչների համար Համաշխարհային փոստային միությունը սահմանել է «M» պարկ հատուկ փոստային ծառայությունը, որը մինչև 30 կգ արտահանման դեպքում հատուկ սակագներ է սահմանում, և միջազգային փոստափոխանակումներն էժան են ստացվում: Այդ ծառայությունից զատ «Հայփոստ»-ը ներքին ծախսերի հաշվին ևս 20 տոկոս զեղչ կտրամադրի գրահրատարակիչներին և այլ կորպորատիվ  հաճախորդներին, որոնք պայմանագիր են կնքում ընկերության հետ»,-նշեց Աբրահամյանը:

«M» պարկ փաթեթի միջոցով մինչև 30 կգ տպագրական նյութերը (թերթեր, ամսագրեր, հրատարակչական պարբերություններ, գրքեր և այլն) ուղարկվում են մեկ հասցեով յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ կգ-ի համար գանձվող քաշի համար վճարելով 4500 դրամ, իսկ ամբողջ պարկի համար գանձվող պատվերի վճարը 2000 դրամ է: Պայմանագիր ունենալու դեպքում սահմանված գնից 20 տոկոս զեղչով է իրականացվում առաքումը:

Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց, որ  «Հայփոստ»-ը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պետական հաստատություններ են և պետք է  քննարկեն, հասկանան՝ գիրքը բիզնե՞ս է, ապրա՞նք, թե՞ գիտելիք տարածելու միջոց է, գաղափարական ճակատի գործիք:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն էլ, որի նախաձեռնությամբ իրականացավ հանդիպումը, նշեց՝ քննարկմանը պարզվեց, որ սակագների հետ կապված մտահոգությունները չափազանցված են, որովհետև «Հայփոստ»-ը  հետաքրքիր առաջարկ էր մշակել հրատարակիչների և գրախանութների համար:

«Ըստ իս՝ կառուցողական մթնոլորտում անցավ քննարկումը: Առաջիկայում քննարկելու ենք ներքին առաքումների հարցը: Մենք պայմանավորվեցինք, որ որոշ ժամանակ անց նորից կհանդիպենք ու, եթե իսկապես անհնար է չբարձրացնել Հայաստանի տարածքում առաքման սակագինը, ապա պետք է հասկանալ, թե պետությունը, որի մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է գրահրատարակչական գործը, կարո՞ղ է օժանդակել մյուս պետական հիմնարկին՝ «Հայփոստ»-ին կամ հրատարակիչներին: Դա պետք է իրավական դաշտում հասկանալ»,-եզրափակեց Խաչատուրյանը:

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03