14/09/2010 11:46
ԱՄՆ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՊԱԿԱՍՈՒՐԴԱՅԻՆ Է 90,53 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
2010 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 13,6%-ով և կազմել 90,53 մլրդ դոլար: Նշենք, որ 2009 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել էր 103,56 մլրդ դոլար: ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն` 2009-2010 ֆինանսական տարվա 11 ամիսների արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 1,260 տրիլիոն դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 8,1%-ով: Նշենք նաև, որ ԱՄՆ պետական բյուջեն պակասուրդային է արդեն 23-րդն ամիսն անընդմեջ:
ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային կառավարման կառույցի կանխատեսումների համաձայն` 2011 ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կկազմի 1,066 տրիլիոն դոլար կամ ՀՆԱ-ի 7%-ը:
20/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.93
-0.92
Եվրո (EUR)
418.37
-0.87
Ռուբլի (RUR)
4.6651
+0.0002
Լարի (GEL)
139.2
-0.23
Արծաթ
650.48
-15.91
17:47 20/07/26
