Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
ԱՅՍՕՐ ՃԳՆԱԺԱՄԸ «ԴԱՐՁԱՎ» ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ
15/09/2010 10:51
Կիսվել

ԱՅՍՕՐ ՃԳՆԱԺԱՄԸ «ԴԱՐՁԱՎ» ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ

Ուղիղ երկու տարի առաջ` 2008 թվականի սեպտեմբերի 15-ին, Lehman Brothers բանկը պաշտոնապես հայտարարել էր իր սննկացման մասին` իր ետևից դեպի անկումը տանելով ամերիկյան ողջ ֆինանսական համակարգը: Այս տարվա սկզբին ԱՄՆ դատական մարմինները փորձել էին վերջնականապես պարզաբանել բանկի սննկացման բուն պատճառները և իրենց դատողությունները ներկայացրել շուրջ 2 հազար էջանոց զեկույցում, որի պատրաստման համար պահանջվել էր ավելի քան մեկ տարի:

Աուդիտորական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Lehman Brothers բանկը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել դեռևս 2001 թվականից, և այդ խնդիրները շղթայական կերպով անընդմեջ ավելացել են, սակայն բանկի ղեկավարության «արդյունավետ» քաղաքականության շնորհիվ դրանք մնացել են անհայտ: Ըստ այս զեկույցի` Lehman Brothers-ը երկար տարիներ շարունակ զբաղվել է փաստերի և տեղեկատվության կեղծմամբ` իրականացնելով փողերի անօրինական փոխանցումներ և կեղծ ֆինանսական այլ գործարքներ: 

Հատկանշական ևս մեկ փաստ. սննկացումից երկու տարի անց անգամ ամերիկյան խոշորագույն ներդրումային Lehman Brothers բանկն ապահովում է եկամուտ: Բանն այն է, որ բանկի սննկացման գործընթացը կազմակերպող իրավաբանները և հաշվապահները դեռևս շարունակում են ստանալ հոնորարներ և կոմիսոն վճարներ իրենց աշխատանքի դիմաց: Բանկի իրացվելիության ենթակա ակտիվները երկու տարիների ընթացքում այս մասնագետների համար ապահովել են շուրջ 2 մլրդ դոլարի եկամուտ, և ինչպես սպասվում է` դեռևս եկամտաբեր կլինեն նաև առաջիկա մի քանի տարիներին: Հատկանշական է, որ Lehman Brothers բանկի միայն եվրոպական ակտիվների լիկվիդայնության գործընթացը կազմակերպում են PricewaterhouseCoopers-ի շուրջ 300 իրավաբաններ և խորհրդատուներ: 

AMP
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58