15/09/2010 11:45
ԱՄՀ – ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ԴԵՌԵՎՍ ՎԱՂ Է
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհի առաջատար երկրներին չի հաջողվում հաղթահարել ռեկորդային մակարդակի հասնող գործազրկությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը` ելույթ ունենալով Օսլոյում ընթացող ԱՄՀ-ի և ՄԱԿ-ի համատեղ համաժողովի շրջանակներում:
ԱՄՀ ղեկավարի խոսքերով` տնտեսության խթանմանն ուղղված պետական ծրագրերն արդարացված են միայն այն դեպքում, երբ պետական պարտքի ծավալների աճն ուղեկցվում է գործազրկության մակարդակի կրճատմամբ, քանի որ ներկայումս գործազրկության մակարդակի անընդմեջ աճը երկարաժամկետ հատվածում կարող է հանգեցնել լուրջ տնտեսական հիմնախնդիրների: Դոմինիկ Սթրոս-Կանն առավելապես կարևորել է նաև գործազուրկներին տրամադրվող սոցիալական աջակցությունը:
ԱՄՀ գնահատմամբ, վերջին երկու տարիների ընթացքում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանվորված, ամբողջ աշխարհում գործազուրկների ընդհանուր թվաքանակն աճել է շուրջ 30 մլն-ով:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
