15/09/2010 14:11
ՀԲ – ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԽԹԱՆԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Ռոբերտ Զելնիկը, ով այժմ իր շաբաթական այցի շրջանակներում գտնվում է Չինաստանում, հայտարարել է, որ ՀԲ-ն կողմ է չինական տնտեսությունում իրականացվող կառուցվածքային բարեփոխումներին զուգահեռ չինական ազգային արժույթի` յուանի ռևալվացիային:
ՀԲ նախագահի խոսքերով` առավել կայուն յուանը ցանկալի է, սակայն ազգային արժույթի դիրքերի ամրապնդումը չպետք է սահմանափակի չինական տնտեսությունում ընթացող բարեփոխումների ընթացքը: Որպես տնտեսական բարեփոխումների առավել կարևոր ուղղություն` Ռոբերտ Զելնիկն առանձնացրել է չինական տնտեսության ներքին պահանջարկի խթանումը և արտահանումից երկրի տնտեսության կախվածության նվազեցումը:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
