15/09/2010 17:28
ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ – ԳԵՐՄԱՆԻԱՆ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ
Գերմանիան հաղթահարել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և այժմ արդեն գտնվում է վերականգնման փուլում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` ելույթ ունենալով 2011 թվականի դաշնային բյուջեի նախագծի քննարկման նստաշրջանում: Անգելա Մերկելի խոսքերով` Գերմանիայի աշխատանքի շուկայում արդեն գրանցվել են դրական միտումներ, ինչը և հիմք է տալիս ասել, որ ճգնաժամային փուլն ավարտված է: Նշենք, որ գործազուրկների ընդհանուր թվաքանակը երկրում արդեն մոտենում է իր մինչճգնաժամային մակարդակին: Ներկայումս որպես գործազուրկ Գերմանիայում հաշվառվում է 30 մլն մարդ:
Իր ելույթում Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ դեռևս երկար ժամանակ և ջանքեր կպահաջվեն գերմանական տնտեսության ամբողջական վերականգնման համար, ինչը ենթադրում է նախ և առաջ արդյունավետ դրամավարկային քաղաքականության մեխանիզմների մշակում:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
