16/09/2010 10:42
ԱՄՆ-Ի ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՎԵՃԵՐԸ ԿՓՈՐՁԻ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԱՀԿ-Ն
ԱՄՆ-ն դիմում է ներկայացրել Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը (ԱՀԿ)` խնդրելով կարգավորել Չինաստանի հետ ԱՄՆ առևտրային հարաբերություններում առաջացած վեճերը: Ներկայացված դիմումի համաձայն չինական կողմը արհեստականորեն անբարենպաստ պայմաններ է ստեղծում բոլոր այն ամերիկյան ընկերությունների համար, որոնք փորձում են Չինաստան արտահանել պողպատ կամ ածուխ: Դիմումում նաև ասվում է, որ, ըստ էության, Չինաստանը խախտում է ոչ միայն ԱՄՆ-ի հետ կնքված առևտրային համաձայնագրերը, այլև նման դիրքորոշում է ցուցաբերում նաև այլ երկրների հանդեպ:
Նշենք, որ ըստ ընթացակարգի` ներկայացված դիմումի հիման վրա ամերիկյան և չինական կողմերը 60 օր ժամանակահատվածում կվարեն բանակցություններ` փորձելով լուծել առևտրի ոլորտում ծագած անհամաձայնությունները:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
