Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ» ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆԸ
16/09/2010 14:47
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ» ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Ֆրութֆուլ Արմենիա» վեցերորդ համաժողովի բացմանը, որն անցկացվում է 2010 թ. սեպտեմբերի 16-17-ը։ 2005 թ. ի վեր Երևանում անցկացվող ամենամյա համաժողովի նպատակն է բիզնես նախագծերի բացահայտման, նպատակաուղղման, զարգացման և օժանդակության միջոցով նպաստել Հայաստանում ֆերմերային ու սննդի վերամշակման շուկաների ոլորտի զարգացմանը և գյուղական համայնքների բարգավաճմանը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` վարչապետը, մասնավորապես նշել է.««Ֆրութֆուլ Արմենիա» ագրոֆորումը տարեցտարի դառնում է ավելի հետաքրքիր. ավելանում է մասնակիցների քանակը, և բարձրանում է հարցերի քննարկման պրոֆեսիոնալիզմը։ Այն էապես նպաստում է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, քանի որ հնարավորություն ենք ունենում համատեղ քննարկել կուտակված պրոբլեմները, ինչպես նաև ծանոթանալ լավագույն միջազգային փորձին և մտքերի փոխանակում կազմակերպել։ Արդեն գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, որ նաև երիտասարդ հետազոտողների ուշադրությունն ենք հրավիրում գյուղատնտեսության զարգացման խնդիրների վրա։ Նրանց հետաքրքրական ու նորույթ պարունակող առաջարկները կարող են խթանել բարեփոխումները գյուղատնտեսության ոլորտում և նոր բիզնես ծրագրերի ներդրումը, ինչը հնարավորություն է տալիս ագրոֆորումի շրջանակներում համախմբել գիտական-ստեղծագործական ներուժը»։

Իր ելույթում Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ռազմավարական հայեցակարգի հիմնադրույթները։ 

«Ֆրութֆուլ Արմենիա» վեցերորդ միջազգային համաժողովը նվիրված է Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին։ Հրավիրվածների թվում են հեղինակավոր խաղողագործներ, գինեգործներ, գինեգետներ ու մարկետոլոգներ Ֆրանսիայից, Արգենտինայից, Իտալիայից, Ավստրիայից, Ավստրալիայից և այլ երկրներից։ Հիմնական թեման երեք բաղադրիչների` որակյալ խաղողի մշակման, բարձրորակ գինու արտադրության ու արտահանման և վաճառքի ճիշտ կազմակերպման միջոցով հայկական գինու ճանաչելի ապրանքանիշի` բրենդի ստեղծման հնարավորության քննարկումն է։ Համաժողովի շրջանակներում տեղի կունենա հայկական գինիների համտես-մրցույթ` աշխարհի հանրահայտ գինեգետներից մեկի` Միշել Ռոլանի մասնակցությամբ։

AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01