16/09/2010 16:27
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԶԳԱԼԻ ԱՆԿՈՒՄ
Վերջին ամիսներին եվրոպական երկրներում ավտոմեքենաների վաճառքի ծավալները զգալի կրճատվել են: Այսպես, Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի տվյալների համաձայն` 2010 թվականի հուլիսին Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքի ծավալները նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել են 18,6%-ով, իսկ օգոստոսին ցուցանիշի անկումը կազմել է 12,9%: Հատկանշական է, որ Եվրագոտում արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ գրանցվում է ավտոմեքենաների վաճառքի ծավալների շարունակական անկում:
Շատ վերլուծաբաններ նշում են, որ Եվրոպայում ավտոմեքենաների պահանջարկի անկումը նախ և առաջ պայմանավորված է տնտեսության հետճգնաժամային զարգացումներով, ինչպես նաև մի շարք երկրներում ավտոարտադրության խթանմանն ուղղված ծրագրերի սահմանափակամամբ:
Նշենք նաև, որ այս տարի Եվրոպայում վաճառվել է շուրջ 9,1 մլն ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 3,5%-ով:
20/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.93
-0.92
Եվրո (EUR)
418.37
-0.87
Ռուբլի (RUR)
4.6651
+0.0002
Լարի (GEL)
139.2
-0.23
Արծաթ
650.48
-15.91
17:47 20/07/26
