17/09/2010 11:19
FEDEX-Ը ՄՏԱԴԻՐ Է ԿՐՃԱՏԵԼ 1,7 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ ԵՎ ՓԱԿԵԼ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՇՈՒՐՁ 100 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
Միջազգային սուրհանդակային ծառայություններ մատուցող ամերիկյան FedEx Corp. ընկերությունն ամփոփել է 2010-2011 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները: Ներկայացված հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա օգոստոսի 31-ին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 110%-ով և կազմել 380 մլն դոլար: Այս նույն ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել է շուրջ 18%-ով և կազմել 9,46 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ FedEx-ը եռամսյակային հաշվետվության հետ միասին ներկայացրել է նաև իր առաջիկա ծրագրերն` ըստ ժամանակացույցի: Այսպես, ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ ամբողջ աշխարհում փակել շուրջ 100 ներկայացուցչություն և կրճատել 1,7 հազար աշխատատեղ: 2011 թվականի հունվարի 30-ին նախատեսվում է նաև FedEx Freight և FedEx National LTL ստորաբաժանումների միավորում, որի հիմնական նպատակը վարչական ծախսերի տնտեսումն է:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:53 07/09/26
10:31 07/09/26
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
