17/09/2010 15:02
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հերթական նվիրատվությունը կազմակերպեց Հայաստանի մանկատներին: Երևանի, Գյումրու, Գավառի, Վանաձորի մի շարք մանկատներ և երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ մարզական գույք, համակարգիչ, հեռուստացույց, գեղարվեստական ու մասնագիտական գրականություն նվեր ստացան:
Երեխաները մեծ ոգևորությամբ ընդունեցին նվերները և իրենց երախտագիտությունը արտահայտեցին երգ ու պարով: Իսկ հաստատությունների ղեկավարները միակարծիք էին, որ լավ գիրքը և լավ մարզասարքը կարող են էականորեն նպաստել երեխաների մտավոր ու ֆիզիկական դաստիարակությանը, և ավելի լիարժեք դարձնել նրանց առօրյան:
Լինելով հանրապետության ամենախոշոր ընկերություններից մեկը «ՀայՌուսգազարդ»-ը գիտակցում է իր պատասխանատվությունը նպատակային սոցիալական ծրագրերի իրականացման գործում: Սկսած 2001 թվականից, Ընկերությունը սոցիալական աջակցության բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր է իրականացրել մշակույթի, կրթության, սպորտի բնագավառներում:
19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
Արծաթ
670.42
+9.72
15:42 19/10/26
