22/09/2010 11:20
ԱՄԵՐԻԿՅԱՆ ADOBE SYSTEMS-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 69,2% ԱՃ
Ծրագրային ապահովման ոլորտում առաջատար ամերիկյան Adobe Systems Inc. ընկերությունն ամփոփել է 2010 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 3-ին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 69,2% -ով և կազմել 230,1 մլն դոլար: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա այս նույն եռամսյակում Adobe Systems ընկերությունն ապահովել էր 136 մլն դոլարի զուտ շահույթ:
Ներկայացված տվյալների համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա հաշվետու երեք ամիսներին ընկերության հասույթն աճել է 42%-ով և կազմել 990,3 մլն դոլար: Գործառնական շահույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 80,2%-ով և կազմել 302,0 մլն դոլար:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
