22/09/2010 12:20
ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՆ ԴԻՏՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ «ԹՈՒՅԼ ՕՂԱԿ»
Յուրաքանչյուր հինգ միջազգային ներդրողներից երեքը կարծում են, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն արդեն ավարտվել է, և համաշխարհային տնտեսությունն, ընդհանուր առմամբ, կայունացել է: Միևնույն ժամանակ, վեց ներդրողներից միայն մեկն է վստահություն հայտնել, որ համաշխարհային տնտեսությունը դրսևորում է աճման միտում: Այսպիսին են Bloomberg լրատվական գործակալության կողմից իրականացված հարցման արդյունքները, որին մասնակցել են շուրջ 1408 ներդրողներ:
Հարցման արդյունքների համաձայն միջազգային ներդրողների 41%-ը սպասում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքին, որն, այս ներդրողների գնահատմամբ, կարող է ուղեկցվել մի շարք երկրներում պետական պարտքի շուրջ ծագած լուրջ խնդիրներով և անգամ դեֆոլտով: Հատկանշական է, որ ներդրողները երկու երրորդը վստահություն է հայտնել, որ Հունաստանի դեֆոլտն անխուսափելի է, իսկ առավել մեծ թվով ներդրողներ համաշխարհային տնտեսության «թույլ օղակ» են համարել Եվրոպան:
2011 թվականի համար ներդրողների զգալի մասը համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացում առավել մեծ կարևորություն են տվել պետական պարտատոմսերի շուկայում գրացվող դրական միտումներին:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
