23/09/2010 10:31
ՀՀ ՊԵԿ – ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՒԼԻՍԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ Է ՎՃԱՐՎԵԼ 17,7 ՄԼՐԴ ԴՐԱՄ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի հուլիս ամսվա ամփոփ ցուցանիշները»` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ հիմնականում ցուցանիշների առումով 2010թ.-ի հուլիս ամսին նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատությամբ արձանագրվել է որոշակի աճ: Մասնավորապես, պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի հուլիսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 17.7 մլրդ. դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված 343 կազմակերպությունների կողմից 2010թ.-ի հուլիս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 51.9 %-ը:
Հարկային մարմնի կողմից 2010թ.-ի հուլիսին կատարվել են բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 76 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 1146.1 մլն. դրամի չափով:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
609.82
+7.01
16:41 10/11/26
15:36 10/11/26
15:09 10/11/26
