23/09/2010 11:38
ԱՅՍ ՏԱՐԻ ԳԱՐԵՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱՃԵՆ 1-1,5%-ՈՎ
2010 թվականի արդյունքներով գարեջրի համաշխարհային շուկայում կգրանցվի սպառման ծավալների 1-1,5% աճ, որն առավելապես պայմանավորված կլինի ասիական և աֆրիկյան երկրներում գարեջրի նկատմամբ սպառողների պահանջարկի շարունակական աճով: Նման կանխատեսում է ներկայացրել Plato Logic վերլուծական գործակալությունը:
Վերջինիս հրապարակած կանխատեսումային վերլուծության համաձայն` մինչև տարեվերջ միայն Եվրոպայում գարեջրի սպառման ծավալները կկրճատվել 1,8%-ով, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում գարեջրի սպառման ծավալների աճը զգալի չի լինի, իսկ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքի երկրներում կգրանցվի գարեջրի պահանջարկի շուրջ 4% աճ: Հատկանշական է, որ գարեջրի սպառման տեսանկյունից ամենամեծ շուկան այսօր Չինաստանն է, որին հաջորդում են ԱՄՆ-ն, Բրիազիլիան և Ռուսաստանը:
Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով գարեջրի համաշխարհային սպառման ծավալներն աճել էին 0,5%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
