24/09/2010 10:03
ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ HSBC ԲԱՆԿՈՒՄ
Բրիտանական HSBC բանկի ղեկավար կազմում սպասվում են կադրային լուրջ փոփոխություններ: Բանկի գործադիր տնօրեն Մայքլ Գեոգեգանին կփոխարինի Ստուարդ Գալիվերոն, ով ներկայումս ղեկավարում է HSBC-ի բանկային ներդրումների ստորաբաժանումը: Տնօրենների խորհրդի նոր նախագահ կնշանակվի Դուգ Ֆլինտը` այս պաշտոնում փոխարինելով Սթիվեն Գրինին: Նշենք, որ վերջինիս, ամենայն հավանականությամբ, կանցնի պետական աշխատանքի և կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարի պաշտոնը:
HSBC բանկը նշված կադրային փոփոխությունների վերաբերյալ դեևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն, այնուամենայնիվ, չի էլ հերքել լրատվամիջոցներում շրջանառվող այս տեղեկատվությունը:
HSBC Holdings-ը շուկայական կապիտալիզացիայի մակարդակով աշխարհի երկրորդ խոշորագույն բանկն է: Այն իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 65 երկրներում: Բանկի աշխատակիցների ընդհանուր թվաքանակը գերազանցում է 335 հազարը:
10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
775.14
+4.64
17:15 10/09/26
