24/09/2010 10:29
ԱՄՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է 7,6%-ԱՆՈՑ ԱՃ
ԱՄՆ անշարժ գույքի երկրորդային շուկայում օգոստոսին գրացվել են որոշակի դրական միտումներ: ԱՄՆ ռիելթորներին ազգային ասոցիացիայի տվյալների համաձայն` 2010 թվականի օգոստոս ամսվա արդյունքների համաձայն ԱՄՆ անշարժ գույքի երկրորդային շուկայում վաճառքի ծավալներն աճել են շուրջ 7,6%-ով: Այս մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ անշարժ գույքի երկրորդային շուկայում կնքվել է 4,13 մլն գործարք: Նշենք, որ հուլիս ամսվա արդյունքներով ցուցանիշը կազմել էր 3,84 մլն:
Օգոստոս ամսվա վիճակագրության հետ միասին ԱՄՆ ռիելթորներին ազգային ասոցիացիան հրապարակել է նաև ճշգրտված տվյալներ հուլիս ամսվա համար, որոնց համաձայն անշարժ գույքի շուկայում անկումը կազմել է 27,2%:
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
Արծաթ
456.38
-35.58
17:27 26/11/26
17:00 26/11/26
