Բանկերի ղեկավարները՝ գրքի խորհրդատու
Ասում են՝ կան լավ նվերներ, կան վատ նվերներ և կա՝ գիրք: Կա նաև միմյանց գիրք նվիրելու միջազգային տոն, որը նշվում է փետրվարի 14-ին՝ 2012թ-ից:
Հայաստանում գիրք նվիրելու տոնը նշվում է 2008 թվականից, յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։
Հետաքրքրական է, որ ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պարագայում, անգամ, հասարակության զգալի մասը շարունակում է նախապատվություն տալ գրքի թղթային տարբերակին: Այս մասին են վկայում նաև հաստանյան բանկերից մեկի անցկացրած հարցման արդյունքները: Հարցման մասնակիցների 74%-ը նշել է, որ նախընտրում է գիրքն ընթերցել թղթային տարբերակով, և միայն 26%-ը՝ էլեկտրոնային:
Գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի բանկերի միությունը կազմել է այն գրքերի ցանկը, որոնք խորհուրդ են տալիս ընթերցել հայսատանյան բանկերի ղեկավարները: Ցանկում ներառված են ինչպես մասնագիտական, այնպես էլ գեղարվեստական գրքեր:
- Սայմոն Սինեք «Ինչպես են մեծ առաջնորդները ոգեշնչում գործել» (Саймон Синек «Как выдающиеся лидеры вдохновляют действовать»)
- Սթիվեն Քովի «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» (Стивен Р. Кови «7 навыков высокоэффективных людей»)
- Հովհաննես Թումանյան- Պատմվածքներ, բալլադներ, պոեմներ
- Յուվալ Նոյ Հարարի «XXI դարի 21 դասերը» (Юваль Ной Харари «21 урок для XXI века»)
- Ջիմ Քոլինզ «Լավից դեպի մեծագույն» (Good to Great by Jim Collins)
- Գրեգորի Դևիդ Ռոբերթս «Շանթարամ» (Shantaram by Gregory David Roberts)
- Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության»
- Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» (The Alchemist by Paulo Coelho)
- Նիկոլո Մաքիավելի «Տիրակալը» (The Prince by Niccolò Machiavelli)
- Ջորջ Օրուել «1984» (1984 by George Orwell)
- Ջորջ Օրուել «Անասնաֆերմա» (Animal Farm by George Orwell)
- Գաբրիել Գարսիա Մարկես «Հարյուր տարվա մենություն» (Габриэль Гарсиа Маркес «Сто лет одиночества»)
- Միլթոն Ֆրիդման «Կապիտալիզմ և ազատություն» (Capitalism and Freedom by Milton Friedman)
- Ջոնաթան Քոնլին «Պարոն 5 տոկոսը. աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի տարբեր կյանքերը»
- Ուիլյամ Չ. Ռեմփել «Խաղացողը» (The Gambler by William C. Rempel)
- Արմեն Գասպարյան «Կովկասի արքան»
- Կարեն Օհանջ «Արամյանց»
- Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ»
- Րաֆֆի «Խենթը»
- Ռեյ Դալիո «Սկզբունքներ. կյանք և աշխատանք» (Principles by Ray Dalio)
- Յոնա Լեհրեր «Ինչպես ենք որոշում» (How We Decide by Jonah Lehrer)
- Ռոնալդ Գ. Կապել «Կազմակերպության դիզայնի օպտիմիզացում» (Optimizing Organization Design by Ronald G. Capelle)
- Իլիյահու Գոլդրաթ/ Ջեֆ Քոքս, «Նպատակը՝ անընդմեջ կատարելագործվելու գործընթաց» (The Goal: A Process of Ongoing Improvement)
- Բրեդ Գուչ «Ռումիի գաղտնիքը» (Бред Гуч «Тайны Руми»)
- Ջեք Լոնդոն «Ժամանակը չի սպասում» (Джек Лондон «Время не ждет»)
- Օ. Հենրի-Պատմվածքներ (О.Генри- Рассказы)
- Յարոսլավ Հաշեկ- Պատմվածքներ (Ярослав Гашек- Рассказы)
- Դենիել Գոուլման «Հուզական ինտելեկտ» (Дэниел Гоулман «Эмоциональный интеллект»)
- Կլաուդիո Ֆերնանդես Արաոս «Ուժեղների ընտրություն: Ինչպե՞ս կարող է առաջնորդը խոշոր որոշումներ կայացնել մարդկանց վերաբերյալ» (Клаудио Фернандес-Араос «Выбор сильнейших. Как лидеру принимать главные решения о людях»)