Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 26.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
28/09/2010 16:40
Կիսվել

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 26.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 26.5 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 120.4 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 79 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 33.0 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է -6.5 մլրդ դրամ: 

Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 11.5 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից զուտ մուտքերը: Մասնավորապես` 12.3 մլրդ դրամ է մուտքագրվել գանձապետական պարտատոմսերի թողարկումից` կազմելով իննամսյա ծրագրով նախատեսվածի 54.3%-ը: Մուրհակների մարման նպատակով իննամսյա ծրագրով նախատեսված վճարումները կատարվել են 97.3%-ով` կազմելով 21.7 մլն դրամ: 772.8 մլն դրամ ուղղվել է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը:

Հաշվետու ժամանակահատվածում ներքին ֆինանսական ակտիվների հաշվին պակասուրդի ֆինանսավորումը կազմել է շուրջ 21.5 մլրդ դրամ կամ նախատեսվածի 20.4%-ը: Մասնավորապես` շուրջ 16.7 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից, որից 12.2 մլրդ դրամը վճարվել է «Հայռուսգազարդ» ԲԲԸ-ի կողմից: Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի ազատ միջոցներից օգտագործվել է 10.8 մլրդ դրամ: 

Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 6 մլրդ դրամի վարկեր: Նշված գումարից 5 մլրդ դրամը հատկացվել է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներից` տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի առաջին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով: 175 մլն դրամն ուղղվել է Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող մասնավոր փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարկային ծրագրին` որպես կառավարության համաֆինանսավորում: Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարկային միջոցներից 350 մլն դրամ է հատկացվել ՙՀայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն՚ հիմնադրամի կողմից հիմնադրված վարկային կազմակերպությանը: Ավելի քան 414.2 մլն դրամը տրամադրվել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓՄՁ-ին: 92.8 մլն դրամ արտոնյալ պայմաններով տրամադրվել է բռնադատված քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարության վարկավորման նպատակով:

2010 թվականի հունվար-oգոստոս ամիսների ընթացքում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -6.5 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի 100.5%-ը: Մասնավորապես` 18.9 մլրդ դրամ է կազմել փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորումը, -25.4 մլրդ դրամ` ֆինանսական ակտիվները:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52