Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
2 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ ՍՆԱՆԿ Է ՃԱՆԱՉՎԵԼ  279 ԲԱՆԿ
29/09/2010 14:05
Կիսվել

2 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ ՍՆԱՆԿ Է ՃԱՆԱՉՎԵԼ 279 ԲԱՆԿ

Վերջին երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ում սնանկացել է 279 բանկ, ընդ որում այս բանկերի 94%-ի սնանկացման գլխավոր պատճառը եղել է հիփոթեքային վարկավորման ոլորտում ժամկետանց վարկերի զգալի ծավալը: Այսօր այս բոլոր սնանկացած բանկերի ակտիվները «տարածված» են ԱՄՆ ողջ ֆինանսական համակարգով` գերազանցելով 38 մլրդ դոլարը: Նման տվյալներ է հրապարակել միջազգային վարկանիշային Standard & Poor”s գործակալությունը: Նշենք, որ նախորդ վեց տարիների ընթացքում ԱՄՆ-ում սնանկացել էր 30 բանկ:

Standard & Poor”s գործակալության վերլուծաբանների գնահատմամբ` ԱՄՆ ֆինանսական համակարգում վարկային կազմակերպությունների և ֆինանսական տարբեր կառույցների սնանկացման գործընթացները դեռևս կշարունակվեն երկար ժամանակ, քանի որ դրա համար նախապայմաններն արդեն ձևավորված են: Այսպես, Ավանդների երաշխավորման ԱՄՆ դաշնային կորպորացիայի տվյալների համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում խնդրահարույց բանկերին թիվն ԱՄՆ-ում աճել է շուրջ 6%-ով և հասել 829-ի:

Այսօր ԱՄՆ ֆինանսական համակարգն ապրում է ոչ լավ ժամանակաշրջան: Հիփոթեքային շուկայում սկիզբ առած ճգնաժամի պայմաններում ամերիկյան բանկերը կրեցին լուրջ վնասներ, և այնպիսի գերխոշոր բանկեր, ինչպիսիք են Citigroup-ը և Bank of America-ն, սկսեցին գործել պետական հովանավորության ներքո:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2