30/09/2010 15:05
ԻՌԼԱՆԴԻԱՆ ԻՐ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՆՈՐ ՎՏԱՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Իռլանդիայի բյուջեի պակասուրդը 2010 թվականին կարող է հատել ՀՆԱ-ի 32% մակարդակը` մինչ այս կանխատեսվող 11,6%-ի փոխարեն: Նման տվյալներ ներկայացրել է Իռլադիայի կառավարությունը: Հատկանշական է, որ այս ցուցանիշը շուրջ երկու անգամ գերազանցում է տարեսկզբին եվրոպական տնտեսությունը ցնցած Հունաստանի բյուջեի պակասուրդի ցուցանիշը: Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Հունաստանի պետական բյուջեի պակասուրդը հասել էր երկրի համար ռեկորդային 14,2%-ի, ինչը և պատճառ էր դարձել եվրոպական արժույթի զգալի տատանման:
Այսպիսով, վերլուծաբանները կանխատեսում են, որ եթե Իռլանդիայի կառավարությանը չհաջողվի սահմանափակել բյուջեի պակասուրդի աճը, ապա չի բացառվում, որ Եվրոպայի տնտեսությունը կարող է կրկին հայտնվել տատանման փուլում:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
