
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ հոկտեմբերի 11-ից ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Նախնական տվյալներով, աշխատանքները կտեւեն 3 օր:
«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ից տեղեկացնում են,որ գազամատակարարման դադարեցումը գազասպառման շուկայում չի հանգեցնի փոփոխությունների: