Աշխարհ

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
ԱՄՀ-Ն ԵՎ ՀԲ-Ն ԿՓՈՐՁԵՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ»
08/10/2010 11:46
Կիսվել

ԱՄՀ-Ն ԵՎ ՀԲ-Ն ԿՓՈՐՁԵՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ»

Արտարժութային փոխարժեքների շուրջ ծավալվող վեճերը կարող են զգալի բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա: Նման հայտարարությամբ հանդես են եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը և Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Ռոբերտ Զելնիկը: Այս խնդիրը ներկայումս գտնվում է համաշխարհային ֆինանսական շուկայում իրենց անփոխարինելի դերն ու նշանակությունն ունեցող ԱՄՀ-ի և ՀԲ-ի ուշադրության կենտրոնում, և այն այսօր մեկնարկող ԱՄՀ և ՀԲ ներկայացուցիչների համատեղ խորհրդաժողովի շրջանակներում քննարկվող կարևոր հարցերի շարքում է:
Դոմինիկ Սթրոս-Կանի խոսքերով` շատ երկրներ այսօր իրենց ազգային արժույթը դիտարկում են որպես զենք, ինչը չի կարող լավ ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա: ՀԲ նախագահն իր հերթին նշել է, որ երկրների միջև ծագած «արժութային պատերազմը» արագ լուծում պահանջող խնդիր է, և միջազգային կառույցները պետք է փորձեն արգելել տարաբնույթ արժութային վեճերը:
Նշենք, որ  «արժութային պատերազմ» հասկացությամբ առաջին հերթին բնութագրվում են Չինաստանի և Ճապոնիայի կառավարությունների վարած քաղաքականությունները: Մասնավորապես, Չինաստանն ամեն կերպ ձգտում է հասնել ազգային արժույթի փոխարժեքի կրճատման, իսկ Ճապոնիայի կառավարությունը վերջին շաբաթների ընթացքում անցում է կատարել իր ազգային արժույթի դիրքերի արհեստական թուլացման: Այս երկու երկրներն էլ իրենց որդեգրած քաղաքականության վերաբերյալ ունեն մարտական տրամադրվածություն:
AMP
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41