11/10/2010 15:49
ԱՄՀ-Ն ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀՆԱ-Ի 7,8% ԱՃ
Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) ընթացիկ տարվա համար կանխատեսում է Թուրքիայի ՀՆԱ-ի աճ` 7,8%-ի սահմաններում: Կանխատեսվող ցուցանիշը շուրջ երկու անգամ գերազանցում է եվրոպական այլ երկրների համար ԱՄՀ կանխատեսած տնտեսական աճի ցուցանիշները: Նշենք, որ մինչ այս, շուրջ մեկ ամիս առաջ, ԱՄՀ-ն Թուրքիայի տնտեսության համար կանխատեսել էր ՀՆԱ-ի 6,1% աճ:
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Թուրքիայի ՀՆԱ-ն աճել է 11,7%-ով, իսկ երկրորդ եռամսյակում` 10,3%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26
