12/10/2010 15:25
GOOGLE-Ը ԿՀԱՇՎԱՐԿԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԻՆԴԵՔՍԸ
Ամերիկյան ինտերնետային հսկա Google ընկերությունը մտադիր է սեփական «ուժերով» հաշվարկել սպառողական գների ինդեքս` բոլոր այն երկրներում, որտեղ ընկերությունը հասանելի է: Վերլուծաբանների գնահատմամբ` Google Price Index-ը կարող է պաշտոնական վիճակագրության այլընտրանքային տարբերակ հանդիսանալ:
Ինդեքսի հաշվարկման աշխատանքները ղեկավարում է Google-ի գլխավոր տնտեսագետ Հալ Վարիանը, ում խոսքերով` ինտերնետի միջոցով ապրաքների և ծառայությունների գների փոփոխության դինամիկան կարելի է պարզել շատ ավելի արագ, քան պաշտոնական վիճակագրությունը, և շատ ավելի կարճ ժամանակահատվածի համար: Հալ Վարիան, Կոլորադոյում ընթացող կոնֆերանսի շրջանակներում ներկայացնելով իր նոր գաղափարը, նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք Google-ը կհրապարակի Google Price Index-ը` բաց տարբերակով:
Նշենք, որ Google Price Index-ի հաշվարկման համակարգը դեռևս գործում է միայն փորձնական տարբերակով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26
