12/10/2010 16:16
ՈՒՈԼ-ՍԹՐԻԹՈՒՄ ՎՃԱՐՎՈՂ ԲՈՆՈՒՍՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ
ԱՄՆ ֆինանսական կառույցների աշխատակիցներին այս տարվա ընթացքում տրամադրվող բոնուսների և դրամական վճարումների ընդհանուր ծավալը կաճի շուրջ 4%-ով` արդեն երկրորդ տարին անընդմեջ հասնելով ռեկորդային մակարդակի: Նման եզրակացության են եկել Wall Street Journal-ի վերլուծաբանները` կատարելով համապատասխան ուսումնասիրություններ:
Ներկայացված տվյալների համաձայն` այս տարի շուրջ 35 ամերիկյան ֆինանսական կառույցներ նախատեսում են վճարել բոնուսներ` 144 մլրդ դոլար ընդհանուր ծավալով: Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով ֆինանսական ընկերությունների աշխատակիցներին վճարվել էր 139 մլրդ դոլարի բոնուսներ: Հատկանշական է, որ 35 ընկերությունների 26-ը նախատեսում են այս տարի ընդլայնել բոնուսների սահմանաչափերը:
Ըստ Wall Street Journal-ի գնահատմամբ` 2010 թվականին Ուոլ-Սթրիթում եկամուտների համախառն ծավալը կաճի 3%-ով և կկազմի 448 մլրդ դոլար:
29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
Արծաթ
864.36
-37.85
17:17 29/05/26
