13/10/2010 11:53
ԱՄԵՐԻԿՅԱՆ INTEL-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹ
Միկրոպրոցեսորների արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Intel ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում ընկերությունն ապահովել է զուտ շահույթի և հասույթի ռեկորդային մակարդակ: Այսպես, Intel-ի եռամսյակային զուտ շահույթը կազմել է 2,96 մլրդ դոլար, իսկ եռամսյակային հասույթը` 11,1 մլրդ դոլար: Հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով, իսկ հասույթը` 18%-ով:
Intel ընկերության վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում նույնպես ընկերությունը կգրանցի եկամուտների աճ: Սպասվում է, որ ընկերության հասույթը ընթացիկ տարվա վերջին եռամսյակի արդյունքներով կկազմի 11,4 մլրդ դոլար:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26
