
ՄԵՔՍԻԿԱՅԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
Մեքսիկայի ոսկերաժութային պահուստները հասել են այս երկրի համար ռեկորդային մակարդակի: Այսպես, սեպտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում, Մեքսիկայի կենտրոնական բանկի (Banco de Mexico)փոխանցմամբ, երկրի ոսկեարժութային պահուստներն աճել են 676 մլն դոլարով` կազմելով 109,06 մլրդ դոլար: Նշենք, որ Մեքսիկայի ոսկեարժութային պահուստների ծավալների զգալի աճը նախ և առաջ պայմանավորված է վերջին ժամանակահատվածում դեպի այս երկիր միջազգային վարկների ներհոսքով:
Մեքսիկայի բանկի տարածած հաղորդագրության համաձայն` երկրի ոսկեարժութային պահուստները շուրջ 2,5 անգամ գերազանցում է փողի զանգվածը: