13/10/2010 12:59
ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹ – ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԶԳԱԼԻ ԿԼԻՆԵՆ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ
Ամերիկացի հայտնի ներդրող և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Ուորեն Բաֆեթը, կարծում է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները դեռևս զգալի կլինեն երկար ժամանակ: Ամերիկացի ներդրողի խոսքերով` վատագույնն արդեն անցյալում է, սակայն հետևանքները դեռևս իրենց զգացնել կտան:
Իսրայելում ընթացող կոնֆերանսի շրջանակներում Ուորեն Բաֆեթը նաև նշել է, որ եվրոպական արժույթն այսօր գտնվում է կայունության փորձարկման փուլում և պետք է կարողանա ապացուցել իր կայունությունը ժամանակի ընթացքում:
Նշենք, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում եվրոն արժեվորվել է շուրջ 11%-ով:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
