13/10/2010 14:17
ԺԱՆ ԿԼՈԴ ՏՐԻՇԵ -ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՊԱԿԱՍՈՒՐԴԻ ԱՃԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԽԱՆԻԶՄ
Եվրոպական երկրներում բյուջետային պակասուրդի կտրուկ աճը կարելի է սահմանափակել «նախազգուշացնող» մեխանիզմների գործածման և կանխարգելող միջոցառումների առավել հրատապ ընդունման շնորհիվ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական Կենտրոնական Բանկի ղեկավար Ժան-Կլոդ Տրիշեն: Վերջինս խոսքերով` չափազանց կարևոր է ստեղծել աշխատունակ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան բարելավել Եվրագոտում բյուջետային վերահսկողության արդյունավետությունը:
Եվրոպական այնպիսի երկրների բյուջեների պակասուրդներն, ինչպիսիք են Հունաստանն ու Իռլանդիան, համաշխարհային ճգնաժամի պայմաններում զգալիորեն աճել են, ինչը ներդրողների մոտ առաջացրել է այս երկրների նկատմամբ անվստահություն` ապագայում սեփական պարտավորությունները մարել կարողանալու տեսանկյունից: Բյուջեի պակասուրդի սրընթաց աճ ունեցող երկրները ստիպված են տնտեսագիտական քաղաքականության խիստ միջոցներ ձեռնարկել, ինչը Ժան Կլոդ Տրիշեի կարծիքով, չպետք է չափազանց բացասական ազդեցություն ունենա ազգային տնտեսությունների վերականգնման գործընթացի վրա:
ԵԿԲ ղեկավարը նաև հայտարարել է, որ տնտեսության աճի տեմպն ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում կդրսևորի անկման միտում, իսկ գնաճը 2011 թվականին կմնա «միջին» մակարդակի վրա:
Տրիշեն նաև նշել է, որ դեռ շատ միջոցներ պետք է ձեռնարկվեն համաշխարհային ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար: Ընդ որում, ըստ Տրիշեի, այս տեսանկյունից առավել կարևոր դեր կարող են ունենալ բանկային վերահսկողության Բազելյան կոմիտետի կողմից սեպտեմբերին ընդունված բանկային գործունեության կարգավորման նոր պահանջները, սակայն ֆինանսական վերահսկողական մարմինների աշխատանքը միայն դրանով չի սահմաափակվում:
10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
Արծաթ
401.55
+5.69
12:23 11/12/24
10:50 11/12/24
22:00 10/12/24
19:35 10/12/24