14/10/2010 15:49
LLOYDS BANKING GROUP-Ը ԿԿՐՃԱՏԻ ԵՎՍ 4,6 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Բրիտանական Lloyds Banking Group բանկային խումբն առաջիկա 18 ամիսներին կկրճատի ևս 4,6 հազար աշխատատեղ, ընդ որում կրճատումներն առավելապես կվերաբերեն բանկի IT-ոլորտի աշխատակիցներին: Այս ոլորտում կկրճատվեն աշխատատեղերի 40%-ը:
Բանկի փոխանցմամբ` առաջիկա ամիսներին կկրճատվել 1,27 աշխատակիցներ, որոնք բանկում աշխատում են լրիվ աշխատանքային օրով, ևս շուրջ հազար աշխատակիցներ` ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով: Նշենք, որ մինչ այս բրիտանական բանկային խումբը հայտարարել էր մեծ ծավալով աշխատատեղերի կրճատման մասին նաև անցյալ տարի, երբ աշխատանքից ազատվեց շուրջ 22 հազար մարդ:
Հիշեցնենք, որ Lloyds Banking Group բանկային խումբը կազմավորվել է անցյալ տարի` բրիտանական երկու խոշոր Lloyds TSB և HBOS բանկերի միաձուլման արդյունքում: Այժմ ընկերության խոշոր սեփականատեր է հանդիսանում բրիտանական կառավարությունը, որը ճգնաժամի հաղթահարման նպատակով տրամադրած աջակցության դիմաց ձեռք է բերել բանկի արժեթղթերի 43%-ը:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
