Տնտեսական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 367.50+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Սուրեն Պարսյան. Գները շարունակում են աճել, իսկ մարդկանց եկամուտները՝ ոչ
05/04/2021 18:30
Կիսվել

Սուրեն Պարսյան. Գները շարունակում են աճել, իսկ մարդկանց եկամուտները՝ ոչ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է երկրում արձանագրված գնաճի և քաղաքացիների եկամուտներին:

«ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գները աճել են 5,2 տոկոսով, իսկ սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների գները աճել են 7,2 տոկոսով։ Հատկապես մտահոգիչ է առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճը։ Մասնավորապես՝

1․ Մրգի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 10.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ` 6.9% գնաճ:

2․ Յուղերի և ճարպերի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 24.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.3% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է 62.2%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 8.7%):

3․ Շաքարի և շաքարավազի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 40.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.3% գնաճ:

4․ Կաթնամթերք, պանիր և ձու շուկայուն 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 16.5%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնաճ: Ձվի գինը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ աճել է 78.2%-ով, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 8.1%-ով:

5․ 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ մսամթերքի շուկայում գրանցվել է 3.4%, իսկ 2021թ.փետրվարի համեմատ՝ 0.8% գնաճ:

6․ 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում գրանցվել է 9.4%, 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.6% և 14.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.2% և 1.6%):

7․ Բանջարեղենի շուկայում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.4% գնաճ, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.7% գնանկում:
Գները շեշատկի աճել են նաև վառելիքի շուկայում, մասնավորապես՝ 2021թ. մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 8.2% և 11.2%-ով։

2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 4.9% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 4.9%-ով: 2021թ. մարտին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 14.0% և 18.1% գնաճ:

Հատկանշական է, որ նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մարդկանց աշխատավարձերը, թոշակները և նպաստները մնացել են գրեթե նույնը։ Իհարկե, բացառություն են կազմում պետական բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց եկամուտները շարունակաբար աճում են։

Այո, Հայաստանը գտնվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամում, և այս ընթացքում զրկանքները, հարկային բեռն և վնասները արդարացի պետք է բաշխվի հասարակության անդամների միջև։ Հակառակ դեպքում, էլ ավելի կբևեռացվի հասարակությունը, կխորանա աղքատությունը՝ պարարտ հիմքեր ստեղծելով սոցիալական բունտերի և մեծ արտագաղթի ալիքի համար», – գրել է տնտեսագետը։

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33