14/10/2010 17:48
ՄԱԿ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԶԳԱԼԻ ՏՈՒԺԵԼ «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՑ»
Երկրների միջև ծագած տարաձայնություններն ազգային արժույթների փոխարժեքների շուրջ կարող են հանգեցնել միջազգային ներդրումների ծավալների կրճատմանը: Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համձնաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության վարչության ղեկավար Ջեյմս Ժանը: Վերջինիս խոսքերով «արժութային պատերազմը» ձևավորում է անորոշ սպասումներ ներդրողների մոտ, և ստեղծված իրավիճակում օտարերկրյա ներդրողները ցուցաբերում են զգուշավորություն:
Հիշեցնենք, որ մինչ այս Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը և Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Ռոբերտ Զելնիկը հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ արտարժութային փոխարժեքների շուրջ ծավալվող վեճերը կարող են զգալի բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա: Դոմինիկ Սթրոս-Կանի խոսքերով` շատ երկրներ այսօր իրենց ազգային արժույթը դիտարկում են որպես զենք, ինչը չի կարող լավ ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա: ՀԲ նախագահն իր հերթին նշել է, որ երկրների միջև ծագած «արժութային պատերազմը» արագ լուծում պահանջող խնդիր է, և միջազգային կառույցները պետք է փորձեն արգելել տարաբնույթ արժութային վեճերը:
Նշենք, որ «արժութային պատերազմ» հասկացությամբ առաջին հերթին բնութագրվում են Չինաստանի և Ճապոնիայի կառավարությունների վարած քաղաքականությունները: Մասնավորապես, Չինաստանն ամեն կերպ ձգտում է հասնել ազգային արժույթի փոխարժեքի կրճատման, իսկ Ճապոնիայի կառավարությունը վերջին շաբաթների ընթացքում անցում է կատարել իր ազգային արժույթի դիրքերի արհեստական թուլացման: Այս երկու երկրներն էլ իրենց որդեգրած քաղաքականության վերաբերյալ ունեն մարտական տրամադրվածություն:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:31 07/09/26
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
