Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
GOOGLE-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 31% ԱՃ
15/10/2010 11:08
Կիսվել

GOOGLE-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 31% ԱՃ

Ամերիկյան ինտերնետային հսկա Google Inc. ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության ֆինանսական արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 31%-ով և կազմել 5,96 մլրդ դոլար: Նշենք, որ 2009 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 4,54 մլրդ դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն, Google-ի հասույթը հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 23%-ով և կազմել 20,88 մլրդ դոլար: Գործառնական շահույթն այս նույն ամիսներին աճել է 26,9%-ով և կազմել 7,39 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա միայն երրորդ եռամսյակի արդյունքներով Google-ի զուտ շահույթը կազմել է 2,17 մլրդ դոլար` նախորդ տարվա համեմատությամբ աճելով շուրջ 32%-ով: Հասույթն այս նույն եռամսյակում աճել է 22,5%-ով և կազմել 7,29  մլրդ դոլար:
Ինչպես նշվում է Google-ի հրապարակած ֆինանսական հաշվտվության մեջ` հաշվետու ամիսներին ընկերության գրանցած ֆինանսական ցուցանիշների աճն առավելապես պայմանավորված է ընկերության հիմնական բիզնեսի ոլորտում գրանցված դրական միտումներով, ինչպես նաև բջջային տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության որոշ ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքով:
Google-ն աշխարհի խոշորագույն որոնման համակարգն է, որտեղ ամսական հարցումները կազմում են 41 մլրդ 345 մլն: Այս որոնման համակարգի մասնաբաժինը շուկայում գերազանցում է 60%-ը:
AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2