15/10/2010 11:29
AMD-Ն ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է 118 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԶՈՒՏ ՎՆԱՍՈՎ
Ամերիկյան Advanced Micro Devices Inc. (AMD) ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում ընկերությունը կրել է 118 մլն դոլարի զուտ վնաս: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 7,8%-ով: Ներկայացված տվյալների համաձայն` հաշվետու եռմասյակում AMD-ի հասույթն աճել է 15,7%-ով և կազմել 1,62 մլրդ դոլար: Համախառն շահույթն այս նույն ժամանակահատվածում կազմել է 128 մլն դոլար:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով միկրոպրոցեսորների արտադրությամբ աշխարհի խոշորագույն ընկերության հասույթը կազմել է 4,84 մլրդ դոլար, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 29%-ով: AMD-ի համախառն շահույթն այս ինն ամիսներին աճել է 44,3%-ով և կազմել 2,22 մլրդ դոլար:
18/04/2026
դրամ
Դոլար (USD)
373.34
-0.47
Եվրո (EUR)
440.35
-0.56
Ռուբլի (RUR)
4.8937
-0.0062
Լարի (GEL)
138.84
-0.12
Արծաթ
952.09
-5.59
16:12 18/04/26
