15/10/2010 12:08
ՕԳՈՍՏՈՍԻՆ ԱՄՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 46,4 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Չինաստանից ներմուծման ծավալների զգալի աճով պայմանավորված ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդի աճը գերազանցել է սպասումները: ԱՄՆ առևտրի նախարարության հրապարակած տվյալների համաձայն` օգոստոսին ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 46,4 տրիլիոն դոլար: Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսել էին ցուցանիշի առավել ցածր մակարդակ` 44 տրիլիոն դոլարի սահմաններում: Նշենք նաև, որ հուլիսին ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել էր 42,6 տրիլիոն դոլար:
Հրապարակված տվյալների համաձայն միայն օգոստոսին Չինաստանից ԱՄՆ ներմուծման ծավալներն աճել են շուրջ 6,1%-ով և կազմել 35,3 տրիլիոն դոլար: Հատկանշական է, որ որպես ցուցանիշի աճի միակ «մեղավոր» ԱՄՆ պետական կառույցները նշում են Չինաստանի կառավարությանը: Վերջինիս, չնայած բազմակողմանի քննադատություններին, շարունակում է բարձր մակարդակում կայուն պահել ազգային արժույթի փոխարժեքն` այս կերպ խթանելով արտահանումը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
