15/10/2010 13:18
ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ SONY ERICSSON-Ը ՎԱՃԱՌԵԼ Է 10,4 ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ
Բջջային հեռախոսների արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` Sony Ericsson-ն, ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության շահույթը մինչ հարկումը կազմել է 62 մլն եվրո (87,28 մլն դոլար): Նշենք, որ հաշվետու եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին ընկերության եռամսյակային ֆինանսական ցուցանիշների առավել բարձր մակարդակ: Այսպես, վերլուծաբանները կանխատեսել էին շահույթի ստացում` 72 մլն եվրոյի սահմաններում:
Sony Ericsson-ի ներկայացրած տվյալների համաձայն` հաշվետու այս երեք ամիսներին բջջային հեռախոսների վաճառքի համախառն ծավալը կազմել է 1,6 մլրդ եվրո: Այս ամիսներին համաշխարհային շուկայում վաճառվել է Sony Ericsson-ի արտադրության 10,4 մլն բջջային հեռախոս: Հատկանշական է, որ հաշվետու այս երեք ամիսներին ընկերությունը գրանցել է սպառողների շրջանում առավել թանկ մոդելների պահանջարկի աճ:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
