Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Սննդամթերքի համաշխարհային գներն աճում են տասներորդամիսն անընդմեջ
08/04/2021 18:00
Կիսվել

Սննդամթերքի համաշխարհային գներն աճում են տասներորդամիսն անընդմեջ

Ինչպես ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)այսօրվա հաշվետվությունում, պարենային ապրանքների համաշխարհային գները մարտինաճել են՝ արձանագրելով տասներորդ անընդմեջ ամսական աճը: Աղյուսակը գլխավորում են բուսական յուղերի և կաթնամթերքի գները:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, մարտ ամսվա ընթացքում կազմել է միջինը 118.5 նիշ, ինչը 2.1 տոկոսով բարձր է փետրվար ամսվա համեմատ և գրանցված ամենաբարձր ցուցանիշը՝ 2014թ.-ի հունիսից ի վեր:

Գները տատանվել են ըստ ապրանքատեսակների: Մարտ ամսվա աճը գլխավորում է ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը, որը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 8.0 տոկոսով և հասել գրեթե 10 տարվա մեջ արձանագրածամենաբարձր ցուցանիշին՝ սոյայի յուղի գնի կտրուկ աճով պայմանավորված, մասամբ էլ կապվածբիովառելիքիմեծպահանջարկի հեռանկարների հետ:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը փետրվար ամսվա համեմատ աճել է 3.9 տոկոսով:Կարագի գներն աճել են՝ Եվրոպայում փոքր-ինչ ավելացած մատակարարումների քանակների շնորհիվ, որոնք կապված են սննդի ծառայությունների ոլորտի վերականգնման ակնկալիքի հետ: Կաթի փոշու գները նույնպես բարձրացել են, ինչին նպաստել է Ասիայում, մասնավորապես Չինաստանում, ներմուծման աճը, Օվկիանիայում արտադրության անկումըիսկ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում տրանսպորտային բեռնարկղերի սակավ հասանելիությունը:

ՊԳԿ մսի գնային ինդեքսընույնպես աճել է, փետրվար ամսվա համեմատ 2.3 տոկոսով: Խոշոր եղջերավոր անասունների մսի գները կայուն են մնացել, մինչդեռ ոչխարի մսի գինը նվազել է:

Հակառակ վերոնշյալի, ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նվազել է 1.8 տոկոսով, սակայն այն դեռևս 26.5 տոկոսով բարձր է 2020թ.-ի մարտի ցուցանիշից: Եգիպտացորենի և բրնձի գները նույնպես նվազել են, իսկ սորգոյինըաճել:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը ամսվա ընթացքում նվազել է 4.0 տոկոսով, ինչը պայմանավորված է Հնդկաստանից մեծաքանակ արտահանումների հեռանկարներով, բայց այն ավելի քան 30 տոկոսով բարձր է իր նախորդ տարվա մակարդակից:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակվել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41