Binance-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ․ ընկերությունն անվտանգության միջադեպի ֆինանսական հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ստանձնում է՝ դրանք չփոխանցելով օգտատերերին
«Binance-ը շարունակում է անվտանգության միջադեպից հետո ակտիվների վերականգնման գործընթացը։ Այս պահի դրությամբ ընկերությունն արդեն սեփական միջոցների հաշվին փոխհատուցել է միջադեպի հետևանքով տուժած ակտիվների ընդհանուր գումարի շուրջ 95%-ը։ Տասը հիմնական ակտիվները՝ BTC, ETH, USDT, BNB, SOL, USDC, XRP, USD1, RLUSD և ZEC, ամբողջությամբ ապահովված են առնվազն 1:1 հարաբերակցությամբ։
Այժմ օգտատերերը կարող են ինքնուրույն ստուգել այդ տվյալները։ Binance-ն ավարտել է հոկտեմբերի 31-ի դրությամբ թարմացված պահուստների ապացույցի (Proof of Reserves) համար զրոյական գիտելիքի ապացույցի (zero-knowledge proof) ամբողջական ձևավորումը։ Ստուգումն իրականացնելու հնարավորությունը հասանելի է Binance Proof of Reserves պաշտոնական ծառայության միջոցով։
Մնացած շուրջ 5%-ը բաժին է ընկնում ավելի ցածր իրացվելիություն ունեցող թոքեններին, որոնց անհրաժեշտ ծավալով ձեռքբերումը լրացուցիչ ժամանակ է պահանջում։ Binance-ը շարունակում է համագործակցել ոլորտի գործընկերների հետ՝ այդ ակտիվների վերականգնման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով։ Միաժամանակ ընկերությունը փուլային եղանակով վերականգնում է միջոցների դուրսբերման հնարավորությունը լրացուցիչ բլոկչեյն ցանցերում և ակտիվների համար։
Binance-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ․ ընկերությունն անվտանգության միջադեպի ֆինանսական հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ստանձնում է՝ դրանք չփոխանցելով օգտատերերին։ Այժմ օգտատերերը կարող են անկախ կերպով ստուգել արդեն վերականգնված ակտիվների ապահովվածությունը»։
