Աշխարհ

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԱՄԵՆԱԽՈՇՈՐ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՈՒՐԳԻ» ՀԵՂԻՆԱԿ ԲԵՐՆԱՐԴ ՄԵԴՈՖԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 5,65 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
18/10/2010 12:55
Կիսվել

ԱՄԵՆԱԽՈՇՈՐ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՈՒՐԳԻ» ՀԵՂԻՆԱԿ ԲԵՐՆԱՐԴ ՄԵԴՈՖԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 5,65 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

Պատմության մեջ ամենախոշոր «ֆինանսական բուրգի» հեղինակի` Բերնարդ Մեդոֆի` Ֆլորիդայում գտնվող առանձնատունը վաճառվել է 5,65 մլն. դոլարով, որը սպասվածից մոտ երեք անգամ ավելի էժան է: Դեռևս 2008 թվականին այս տունը գնահատվել էր 9,4 մլն. դոլար, իսկ 2009-ի սեպտեմբերին արդեն այն ներկայացված էր վաճառքի` 8,49 մլն. դոլար արժեղությամբ:

Մեդոֆի ընտանիքն այս առանձնատունը ձեռք էր բերել 3,8 մլն. դոլարով, 1994 թվականին: Սա վերջին` երրորդ տունն էր, որի վաճառքից ստացված գումարը պետք է հատկացվի խափված ներդրողների կրած վնասների հատուցմանը:

Նոյեմբերին Նյու-Յորքում նախատեսվում է աճուրդ, որի շրջանակներում ներկայացվելու են նաև Մեդոֆի անձնական իրերը` թանկարժեք զարդերն ու հավաքածուները:

ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր խարդախության հետևանքով հասցրած ընդանուր վնասը կազմում է 64,8 մլրդ. դոլար: Իրավաբանական գրասենյակները հայտնում են երեք միլլիոն ներդրողների մասին, որոնք տուժել են` ներդրում կատարելով կեղծ «հարստությունների» բուրգում; 2009թ. հունիսին «դարի բուրգը» ստեղծող, նախկինում Nasdaq ֆոնդային բուրսայի ղեկավար 71 տարեկան Բերնարդ Մեդոֆը դատապարտվել էր 150 տարի ազատազրկման: ԱՄՆ պետական դատարանը  որոշում էր կայացրել նաև Մեդոֆի ունեցվածքը բռնագանձելու մասին: Վճիռը  հայտարարելուց առաջ Մեդոֆների զույգը պաշտոնապես հրաժարվել էր շարժվող և անշարժ գույքի, ինչպես նաև 80մլն. դոլար ընդանուր արժեքով ակտիվների սեփականության իրավունքներից:

Դատավարության ժամանակ Մեդոֆը խոստովանել է, որ քսան տարիների ընթացքում  ներդրողներին խաբեության մեջ է պահել: Նա և ոչ մի գործարք չի կատարել, փոխարենն, ամբողջ կարողությունը փոխանցել է իր սեփական հաշվին` ժամանակ առ ժամանակ վճարելով այնտեղից որոշակի գումարներ` հաճախորդների պահանջով, որպես եկամուտ:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11