19/10/2010 11:56
ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ֆրանսիան և Գերմանիան հանդես են եկել առաջարկությամբ` խստացնել պատժամիջացներն Եվրամիության անդամ բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք թույլ են տալիս, որ իրենց երկրի պետական բյուջեի պակասուրդը հասնի ռեկորդային բարձր մակարդակի: Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` երկկողմ բանակցությունների շրջանակներում:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մասնավորապես նշել է, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում այսօր անհրաժեշտություն է առաջացել, որ իրականացվեն տնտեսական բարեփոխումներ և խստացվեն վերահսկողության մեխանիզմները:
Ընդհանուր առմամբ, այս երկու երկրներն առաջարկում են փոփոխություններ կատարել Լիսաբոնյան համաձայնագրի մեջ, մասնավորապես ուժեղացնել վերահսկողությունը ԵՄ անդամ երկրների նկատմամբ, որոնք ունեն պետական բյուջեի պակասուրդի բարձր մակարդակ, և կիրառել խիստ պատժամիջոցներ այն երկրների նկատմամբ, որոնց վեց ամսվա կտրվածքով չի հաջողվել կրճատել բյուջեի պակասուրդը:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
