Աշխարհ

USD BUY - 380.50+0.00 USD SELL - 383.50-0.50
EUR BUY - 441.00-2.00 EUR SELL - 447.00-3.00
OIL:  BRENT - 68.51+1.15 WTI - 64.49+1.13
COMEX:  GOLD - 3420.80+0.11 SILVER - 38.73-0.39
COMEX:  PLATINUM - 1342.60-1.56
LME:  ALUMINIUM - 2624.50+1.53 COPPER - 9796.50+0.74
LME:  NICKEL - 15100.00+1.15 TIN - 33809.00+1.16
LME:  LEAD - 1995.00+1.27 ZINC - 2818.00+1.90
FOREX:  USD/JPY - 147.8+0.59 EUR/GBP - 1.1622-0.79
FOREX:  EUR/USD - 1.1622-0.79 GBP/USD - 1.345-0.53
STOCKS RUS:  RTSI - 1127.29-0.25
STOCKS US: DOW JONES - 45282.47-0.77 NASDAQ - 21449.29-0.22
STOCKS US: S&P 500 - 6439.32-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 42394.40-0.97 TOPIX - 3071.99-1.08
STOCKS CHINA:  HANG SENG - 25524.92-1.18 SSEC - 3868.38-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 9321.40+0.00 CAC40 - 7843.04-1.59
STOCKS EUR:  DAX - 24273.12-0.37
26/08/2025  CBA:  USD - 382.51-0.31 GBP - 515.51-0.91
26/08/2025  CBA:  EURO - 445.43-2.01
26/08/2025  CBA:  GOLD - 41005-33 SILVER - 467.38-0.38
CITIGROUP-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 21,4 ԱՆԳԱՄ
19/10/2010 12:47
Կիսվել

CITIGROUP-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 21,4 ԱՆԳԱՄ

Ամերիկյան խոշորագույն ֆինասական կառույցներից մեկն ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Citigroup բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթն աճել է շուրջ 21,4 անգամ և կազմել 2,17 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն եռամսյակում Citigroup-ի զուտ շահույթը կազմել էր 101 մլն դոլար: Բանկի ներկայացրած տվյալների համաձայն` հաշվետու եռամսյակում բանկի հասույթն աճել է 1,7%-ով և կազմել 20,74 մլրդ դոլար: Հատկանշական է, որ բանկն ապահովում է եռամսյակային զուտ շահույթ արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ:

Նշենք, որ Citigroup-ը ամերիկյան այն ֆինանսական կառույցներից է, որը զգալի տուժել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից: 2008 թվականին բանկը որպես ֆինանսական աջակցություն ԱՄՆ կառավարությունից ստացել է 45 մլրդ դոլար, որն ուղղել է բանկի վերակառուցման ծրագրերի իրականացմանը: Այնուհետև, 2009 թվականի ամռանը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը գնել է բանկի 7,7 մլրդ սովորական բաժնետոմսեր, որը կազմում է բանկի կապիտալիզացիայի 27%-ը: Հետագայում բանկը կառավարությունից հետ է գնել իր բաժնետոմսերի մի մասը: Ներկայումս ԱՄՆ կառավարության մասնաբաժինը ամերիկյան առաջատար այս բանկի կապիտալում կազմում է 17,6%:

Citigroup բանկն իր հիմնական գործառնություններն իրականացնում է երկու սեգմենտներում` Citicorp և Citi Holdings ստորաբաժանումների միջոցով: Citicorp-ը զբաղվում է ավանդական բանկային գործառնություններով, իսկ Citi Holdings-ը հիմնականում իրականացնում է բրոքերային գործառնություններ:

AMP
26/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.51
-0.31
Եվրո (EUR)
445.43
-2.01
Ռուբլի (RUR)
4.7582
+0.0139
Լարի (GEL)
141.88
+0.01
41005
-33
Արծաթ
467.38
-0.38