Սոցիալական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՀՀ-ԻՑ 1500 ԵՐԵԽԱՆԵՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ HSBC ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
20/10/2010 11:04
Կիսվել

ՀՀ-ԻՑ 1500 ԵՐԵԽԱՆԵՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ HSBC ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

2007թ.-ից ի վեր Հայաստանի անապահով համայնքների շուրջ 1500 երեխաներ դարձել են Էյչ-Էս-Բի-Սի Համաշխարհային Կրթական Հիմնադրամի «Ֆյուչր Ֆրսթ» ծրագրի շահառուներ: Մինչ օրս, ԱՄՆ 10 միլիոն դոլար արժողությամբ այս ծրագրի շահառու են հանդիսանում աշխարհի 45 երկրների ավելի քան 344,000 երեխաներ: ԻՆչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանից»-ից` Հայաստանում, ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ 55 միլիոն ՀՀ դրամ է ուղղվել տեղական հասարակական կազմակերպությունների միջոցով կրթական ծրագրերի իրականացմանը:

Հայաստանում «Ֆյուչր Ֆրսթ» դրամաշնորհային ծրագրի հաղթողներ են` «Լիարժեք Կյանք» և «Ապագան քոնն է» (2010 թ.), «Հայաստանի Մանուկներ Բարեգործական Հիմնադրամ» (2009 թ.) և «Հայաստանի Պատանեկան Նվաճումներ» (2008 թ.) հասարակական կազմակերպությունները: Բոլոր չորս ՀԿ-ները աշխատում են անբարենպաստ պայմաններում գտնվող երեխաներին և պատանիներին բարօրրությամբ ապահովելու, կենսական նշանակության գիտելիքներ և կրթություն տրամադրելու բնագավառում` նպատակ ունենալով աջակցել  և տևական ներգործություն ունենալ նրանց կյանքի ընթացքին:

«Էյչ-Էս-Բի-Սի-ում մենք հավատացած ենք, որ կրթության մեջ ներդրումները չափազանց կարևոր են կայուն զարգացում ապահովելու համար, ինչպես նաև աղքատության և անհավասարությունների դեմ պայքարելու ամենահզոր միջոցն են հանդիսանում: Հպարտ եմ, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն Հայաստանում նման հեռանկարային և երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում` ստեղծելով ինքնազարգացման և կրթություն ստանալու հնարավորություններ անուշադրության մատնված, անապահով համայնքների երեխաների համար», այս առնչությամբ ասել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58