20/10/2010 12:29
ԱՄԵՐԻԿՅԱՆ GOLDMAN SACHS ԲԱՆԿԸ ԳՐԱՆՑԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԶԳԱԼԻ ԱՆԿՈՒՄ
Ամերիկյան խոշորագույն բանկերից մեկը` Goldman Sachs-ն, ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները: Հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթը կրճատվել է շուրջ 40%-ով և կազմել 1,9 մլր դոլար: Մեկ բաժնետոմսի դիմաց բանկի զուտ շահույթը կազմել է 2,98 դոլար: Հաշվետու եռամսյակում Goldman Sachs-ի հասույթը կրճատվել է 28%-ով և կազմել շուրջ 9 մլրդ դոլար: Չնայած հիմնական ֆինանսական ցուցանիշների անկմանը` բանկի եռամսյակային արդյունքները գոհացուցիչ են: Նշենք, որ հաշվետու եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին զուտ շահույթի առավել ցածր մակարդակ:
Հատկանշական է, որ 2009 թվականի երրորդ եռամսյակը բանկն ամփոփել են առավել լավ ցուցանիշներով: Բանկի զուտ շահույթը կազմել էր շուրջ 3 մլրդ դոլար, իսկ հասույթը` 12,37 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Goldman Sachs բանկը հայտնվել էր բավականին լուրջ խոսակցությունների կենտրոնում: Արժեթղթերի և բորսաների ամերիկյան համձնաժողովը (SEC) դատական հայց էր ներկայացրել բանկի դեմ` վերջինիս մեղադրելով ֆինանսական խաբեությունների մեջ: Բանկը, չհամաձայնվելով իր դեմ ներկայացվածծ մեղադրանքներին, այնուամնեայնիվ, պատրաստակամություն հայտնեց վճարել 550 մլն դոլարի տուգանք:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
