20/10/2010 16:02
ՎԵՐՋԻՆ 3 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ
Չինաստանի ազգային բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և վերանայել վարկերի և ավանդների դիմաց սահմանվող հաշվարկային տոկոսադրույքները: Այսպես, տարեկան պարտավորությունների տոկոսադրույքը 5,56%-ից բարձրացվել է մինչև 5,31%, իսկ մեկ տարի ժամկետով ավանդների տոկոսադրույքը բարձրացվել է 2,5%-ից մինևչ 2,25%:
Հատկանշական է, որ Չինաստանի կառավարությունը հաշվարկային տոկոսադրույքների բարձրացման որոշում է ընդունել վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ, ինչը նշանակում է, որ գնաճային ճնշումների պայմաններում Չինաստանի կառավարությունն աստիճանաբար հրաժարվում է տնտեսության խթանման իր քաղաքականությունից:
Նշենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Չինաստանի կառավարությունը 2008 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում անընդմեջ նվազեցրել էր տոկոսադրույքները` այս կերպ փորձելով մեղմել տնտեսական անկումը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
