20/10/2010 17:08
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Շուկայական կապիտալիզացիայի և բաժանորդների թվաքանակով աշխարհի խոշորագույն բջջային կապի օպերատորն ամփոփել է 2010 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: China Mobile Ltd. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերությունն ապահովել է զուտ շահույթի աճ` 3,5%-ի սահմաններում: Հաշվետու եռամսյակում China Mobile-ի զուտ շահույթը կազմել է 29,6 մլրդ յուան (4,5 մլրդ դոլար):
Ինչպես նշվում է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` China Mobile-ը նախատեսում է շուրջ 3 անգամ ընդլայնել բաժանորդների կողմից բջջային հեռախոսների գնման սուբսիդավորման ծավալները: Այս կերպ չինական բջջային կապի օպերատորը մտադիր է պահպանել իր դիրքերը շուկայում:
Նշենք նաև, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին China Mobile-ի հասույթն աճել է 7,7%-ով և կազմել 122,8 մլրդ յուան: Ընկերության բաժնետոմսերն այս նույն ժամանակահատվածում թանկացել են 13%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
